L
o
a
d
i
n
g
.
.
.
Close
svg

Viber գովազդ

Ծանուցումների և գովազդների ուղարկում՝ Viber - ի պաշտոնական ալիքով

Հարթակը հնարավորություն է տալիս Viber Business հաղորդագրություններ ուղարկել ամբողջ աշխարհում: Գրանցեք Viber ապրանքանիշով ուղարկողի անուն՝ գովազդային նամակների և ծանուցումների ուղարկման համար:

Շփվեք հաճախորդների հետ Viber-ով

Ստեղծեք ավելի ամուր կապ և վստահելի մթնոլորտ Ձեր հաճախորդների հետ՝ Viber Business հաղորդագրությունների միջոցով։ 

Viber-ը հիանալի հնարավորություն է տրամադրում ուղարկողի անունը բրենդավորելու համար՝ անուն ցանկացած լեզվով, պատկերանշան, հաստատման պատկերակ, ընկերության նկարագրություն և կոնտակտներ:

Ընտրեք «սպիտակ» ծանուցումների տարբերակը՝ միացեք Viber-ին՝ պաշտոնական գործընկերոջ միջոցով:

0 %
ԷՖԵԿՏԻՎՈՒԹՅՈՒՆ
0 %
ԴԻՏՈՒՄ
0 %
ԿՈՃԱԿԻ ՍԵՂՄՈՒՄ
0 %
VIBER ՕԳՏԱՏԵՐ

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԼՍԱՐԱՆ

Ակտիվացումից հետո (սովորաբար տևում է 2 օր), ուղարկողի անունը կարող է օգտագործվել ցանկացած երկիր Viber հաղորդագրություններ ուղարկելու համար։

ԵՐԿԿՈՂՄԱՆԻ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ

Viber-ն աջակցում է օգտատիրոջ հետ զրուցելու գործառույթին. ընկերությունը կարող է ստանալ հետադարձ կապ, հարցումներ անցկացնել և հաճախորդներին տեխնիկական աջակցություն տրամադրել մեսենջերում:

ՀԱՐՈՒՍՏ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ

Էմոջիները, հատուկ նիշերը, պատկերները, կոճակները հասանելի են Viber-ի բիզնես հաղորդագրություններում: Հաղորդագրության տեքստը կարող է պարունակել մինչև 1000 նիշ ցանկացած լեզվով:

ԸՆԴԼԱՅՆՎԱԾ ԿԱՐԳԱՎԻՃԱԿՆԵՐ

Արագ և հուսալի DLR հաղորդագրությունների կարգավիճակներ՝ ընդունված/մերժված, առաքված և այլն: Viber-ն ընդունում է հաղորդագրությունները 3 վայրկյանից պակաս ժամանակում կամ պատասխանում է «ոչ Viber օգտատեր»:

ԲՐԵՆԴԱՎՈՐՎԱԾ՝ ՈՒՂԱՐԿՈՂԻ ԱՆՈՒՆ

Ընկերության անվանումը և պատկերանշանի պատկերակը տեսողականորեն ճանաչելի են Viber-ի չաթերի ցանկում: Ուղարկողը ընդգծված է «V» (Ստուգված) նշանով - պատկերակը ցուցադրվում է Viber անվան կողքին:

ԾԱՆՈՒՑՈՒՄՆԵՐ ԷԿՐԱՆԻ ՎՐԱ

Ծանուցումները հայտնվում են կողպէկրանին և գրավում օգտատերերի ուշադրությունը, նույնիսկ եթե Viber-ը հաղորդակցման հիմնական հավելվածը չէ: Այս տարբերակը մեծացնում է Viber-ի լսարանի հասանելիությունը մինչև 99%:

Ի՞ՆՉ ԿՏԱՆՔ ՄԵՆՔ ՁԵԶ

Մենք կպատրաստենք և Ձեզ կներկայացնենք հաղորդագրության մի քանի տարբերակ, կմշակենք տեքստը և վիզուալ կոնտենտը, ինչպես նաև Ձեր ցանկությամբ կտեղադրենք հղման կոճակ

Նախքան հաղորդագրությունների մասսայակ ուղարկումը, մենք կուղարկենք նախադիտման Ձեր կողմից տրամադրված հեռախոսահամարին, հաստատումից հետո նոր կուղարկվեն հաղորդագրությունները բոլոր օգտատերերին։

Մեր ամենօրյա թարմացվող համարների բազան ամբողջությամբ Ձեր տրամադրության տակ է․ Լսարանի թիրախավորում ըստ՝ տարածաշրջանի, տարիքի, սեռի, հետաքրքրվածության։